Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Արցախը հայության վերջին ֆորպոստն է

Արցախը հայության վերջին ֆորպոստն է
20.07.2023 | 08:20

Արցախը նույն Սպարտան է՝ Թերմոպիլեի ճակատամարտում. փոքրաթիվ ուժերով, բայց մինչև վերջին մարդը կանգնած իրեն մի քանի տասնյակ անգամ գերազանցող թշնամու առաջ։ Ու սպարտացիներն էլ էդքան քիչ էին մնացել ներքին տարաձայնությունների պատճառով։

Բայց Արցախը Սպարտա է առանց Լեոնիդաս արքայի, փոխարենն ունի Էֆիալտեսի պես դավաճաններ։

Թերմոպիլեի անհավասար ճակատամարտում, սպարտացիների դիմադրությունը կոտրելուց հետո, Քսերքսեսը գրավեց Հունաստանի մեծ մասը։ Էս նույնը մեզ է սպառնում, եթե խելքի չգանք։ Արցախը հայության վերջին ֆորպոստն է, Թերմոպիլյան կիրճն ու Արտեմիսիայի հրվանդանն է. եթե սա կորցրինք, էլ վերջ, մնացածի համար անգամ կռիվ չի գնալու:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ